Հաճախ տրվող հարցեր
Ստորև անդրադարձել ենք այն հարցերին, որոնք ամենից հաճախ են տալիս մեր սովորողները։ Եթե Ձեր հարցի պատասխանն այստեղ չկա, զանգահարեք մեզ՝ +374 33 990 300 հեռախոսահամարին։
«B» կարգի դասընթացին կարելի է միանալ 17 տարեկանից, սակայն վարորդական վկայականը տրվում է 18 տարին լրանալուց հետո։
Անձնագիր կամ նույնականացման քարտ:
Տեսական դասընթացը տևում է 12 օր։ Գործնական դասերի քանակը կախված է ընտրված փաթեթից։
Այո։ Տեսությունը կարող եք սովորել և կրկնել կայքի թեստերով ցանկացած ժամի, իսկ Ձեր առաջընթացը պահվում է անձնական էջում։