Գաղտնիության քաղաքականություն
Թարմացվել է 2026 թվականի հոկտեմբերի 14-ին։
Այս քաղաքականությունը բացատրում է, թե ինչ անձնական տվյալներ է հավաքում «Green Light» վարորդական դպրոցը greenlight.am կայքում և Green Light բջջային հավելվածում, ինչի համար են դրանք, որքան են պահվում և ինչ կարող եք դրանց հետ անել։
Ինչ տվյալներ ենք հավաքում
Գրանցման ժամանակ՝ անուն, ազգանուն, էլ. փոստի հասցե, հեռախոսահամար և ընտրված ինտերֆեյսի լեզու։ Հասցեն հաստատվում է նամակով. մինչ հաստատումը անձնական էջը փակ է։
Google-ով, Apple-ով, Facebook-ով կամ Instagram-ով մուտք գործելիս՝ տվյալ ծառայությունում Ձեր հաշվի նույնացուցիչը և էլ. հասցեն, եթե ծառայությունը հաստատում է այն (Apple-ի դեպքում դա կարող է լինել …@privaterelay.appleid.com տեսքի թաքնված հասցե)։ Առաջին մուտքի ժամանակ Apple-ը կարող է փոխանցել նաև Ձեր անունը։ Այդ ծառայությունների գաղտնաբառը մեզ չի փոխանցվում։
Թեստեր անցնելիս՝ փորձերը, ընտրված պատասխանները, ժամանակը, թեմաների առաջընթացը, պահպանված հարցերը և Ձեզ ցուցադրված ծանուցումները։ Թեստերը կարելի է անցնել նաև առանց հաշվի. այդ դեպքում արդյունքները կապվում են cookie-ում պահվող ժամանակավոր համարի, ոչ թե Ձեզ հետ։
Հայտ կամ դիմում ուղարկելիս՝ անուն, հեռախոսահամար, էլ. հասցե և հաղորդագրության տեքստը։
Տեխնիկական տվյալներ՝ IP հասցե, դիտարկիչի և սարքի տեսակ։ Դրանք պահվում են ակտիվ սեսիաների հետ, որպեսզի անձնական էջում տեսնեք Ձեր սարքերը և փակեք անծանոթները, ինչպես նաև աշխատակիցների գործողությունների ծառայողական մատյանում։
Ինչի համար ենք օգտագործում
Ձեր հաշիվը վարելու և առաջընթացը ցույց տալու, հասցեի հաստատման ու անվտանգության նամակներ ուղարկելու, հայտերին պատասխանելու, ուսուցման գրանցելու, ծառայության աշխատանքն ապահովելու և սխալների անանուն վիճակագրությամբ հարցերը բարելավելու համար։ Ձեր տվյալներով գովազդ չենք ցուցադրում և տվյալները չենք վաճառում։
Cookie-ներ
Օգտագործում ենք միայն տեխնիկական cookie-ներ՝ սեսիայի նույնացուցիչ, «հիշել ինձ» մուտքի ժամանակ, ընտրված լեզու և հյուրի ժամանակավոր համար՝ առանց հաշվի թեստեր անցնելու համար։ Վերլուծական հաշվիչներ և գովազդային փիքսելներ կայքում ներկայումս չկան։
Ում են փոխանցվում տվյալները
Google-ին, Apple-ին, Facebook-ին կամ Instagram-ին՝ միայն եթե Դուք ինքներդ եք ընտրել դրանցով մուտքը։ Էլ. փոստի մատակարարին՝ ծառայության նամակները հասցնելու համար։ Հոստինգի մատակարարին, որի սերվերում աշխատում է կայքը։ Պետական մարմիններին՝ միայն օրինական պահանջով։ Այլ անձանց տվյալները չեն փոխանցվում։
Որքան ենք պահում
Հաշիվը և դրա արդյունքները՝ քանի դեռ հաշիվը գոյություն ունի։ Հայտերն ու դիմումները՝ մեկ տարի, ապա ջնջվում են։ Ջնջման հարցումից հետո տվյալները պահվում են ևս 90 օր և ջնջվում ընդմիշտ։
Հաշվի ջնջումը
Դուք կարող եք ինքներդ ջնջել Ձեր հաշիվը՝ ցանկացած պահի և առանց մեզ դիմելու՝ կայքի անձնական էջի «Պրոֆիլ» բաժնում կամ բջջային հավելվածի «Պրոֆիլ» բաժնում։ Հաստատումը՝ Ձեր սեփական էլ. հասցեի մուտքագրումը։
Հաշիվը փակվում է անմիջապես. Դուք դուրս եք գալիս բոլոր սարքերից, և այլևս հնարավոր չէ մուտք գործել։ Տվյալները պահվում են ևս 90 օր, որից հետո ջնջվում են ընդմիշտ՝ թեստերի փորձերն ու պատասխանները, թեմաների առաջընթացը, պահպանված հարցերը և ծանուցումները։ Հարցումից անմիջապես հետո մենք նամակով ուղարկում ենք հղում. այդ 90 օրվա ընթացքում դրանով անցնելով՝ հաշիվը և ամբողջ պատմությունը կվերադառնան նախկին տեսքով։
Ջնջումից հետո մնում է այն, ինչը Ձեզ չի վերաբերում. անանուն հաշվիչներ՝ թե յուրաքանչյուր հարց քանի անգամ է ցուցադրվել և քանի անգամ սխալ պատասխանվել, որոնցով մենք գնահատում ենք հարցերի բարդությունը։ Դրանք անհնար է կապել կոնկրետ մարդու հետ։
Եթե հաշիվ չունեք կամ չեք կարողանում մուտք գործել, գրեք info@greenlight.am հասցեին կամ զանգահարեք 033 990 300, և մենք ինքներս կջնջենք Ձեր տվյալները։
Անվտանգություն
Կայքն ու հավելվածն աշխատում են HTTPS-ով, գաղտնաբառերը պահվում են միայն անշրջելի հեշերի տեսքով, իսկ աշխատակիցների մուտքը սովորողների տվյալներին սահմանափակված է ադմինիստրատորի վահանակում նրանց դերով։
Երեխաներ
Ծառայությունը նախատեսված է վարորդական քննությանը նախապատրաստվելու համար և նախատեսված չէ 14 տարեկանից փոքր երեխաների համար։ Մենք գիտակցաբար չենք հավաքում նրանց տվյալները. եթե այդպիսի տվյալներ հայտնվել են մեզ մոտ, գրեք մեզ՝ կջնջենք։
Ձեր իրավունքները
Դուք ցանկացած պահի կարող եք պահանջել Ձեր տվյալների պատճենը, դրանց ուղղումը կամ ամբողջական ջնջումը, ինչպես նաև հետ կանչել Ձեր համաձայնությունը։ Գրեք info@greenlight.am հասցեին կամ զանգահարեք 033 990 300։ Նման դիմումներին պատասխանում ենք տասը աշխատանքային օրվա ընթացքում։
Քաղաքականության փոփոխությունները
Քաղաքականության փոփոխության դեպքում նոր խմբագրությունը կհայտնվի այս էջում՝ վերևում նշված նոր թարմացման ամսաթվով։
Կապ
«Green Light» վարորդական դպրոց, Երևան, Կոմիտասի պողոտա 49։ Էլ. փոստ՝ info@greenlight.am, հեռախոս՝ 033 990 300։